|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Աշնանից սկսած՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ մի տեղ չէր երեւում, հեռախոսազանգերին չէր պատասխանում. լուրեր կային, թե մեկնել է Ռուսաստան, սակայն հայտնի չէր, թե ինչու: Ոմանք էլ մտածում էին` նախագահական ընտրությունների շեմին մոսկովյան «հետաքրքիր» կառույցների գրադարաններում հատուկ թույլտվությամբ արխիվներ ուսումնասիրող պատմաբան Դալլաքյանը որոշակի առաքելությամբ է գտնվում այնտեղ:
Նախորդ օրը Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը` Դալլաքյանին բարեւելու, եւ բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է: Պարզվում է` ընդամենը առողջական խնդիրներով է Մոսկվայում եղել:
«Բուժվում էի,- տեղեկացրեց Վ. Դալլաքյանը,- մեկնել եմ նոյեմբերին, վերադարձել մի քանի օր առաջ: Արդեն լավ եմ»: Այս մասին գրում է «Հրապարակը»: