|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ընթացող միջազգային «Տատա Սթիլ» մրցաշարի 10-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց չինացի Վանգ Հաոյին: Մրցակցին հաղթելու համար նրանից պահանջվեց ընդամենը 38 քայլ: Արոնյանն այս հաղթանակից հետո ունի 6,5 միավոր:
«Տատա Սթիլ Բ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովի հետ: Մովսիսյանն այս պարտիայից հետո ունի 7 միավոր:
Տեղեկացնենք, որ «Տատա Սթիլ»-ի ավարտին մնացել է 3 տուր: Հունվարի 24-ը մրցաշարում հանգստյան օր է: