|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեխիկոյում այս շաբաթ կապամոնտաժվի Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիեւի բրոնզե արձանը: Դա իրավապաշտպանների բողոքի արդյունքն է, որոնք համարում են, որ բռնակալը չի կարող նման պատվի արժանանալ. տեղեկացնում է contact.az-ը:
Երեկ Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ Ալիեւի արձանը կհանվի, եւ իշխանությունները դրա համար նոր տեղ կընտրեն:
Հիշեցննեք, որ Ադրբեջանի դեսպանությունը 5 մլն դոլար էր վճարել քաղաքային իշխանություններին, որպեսզի երկու այգում տեղադրվեն Հեյդար Ալիեւի արձանները:
Ի դեպ, ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ եւ հրաժարվել բազմամիլիոն ներդրումներից, եթե Հեյդար Ալիեւի արձանը ապամոնտաժվի: