|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտնի իտալացի պապարացի Ֆաբրիցիո Կորոնան 5 տարվա ազատազրկման է դատապարտվել ֆուտբոլային աստղ Դավիթ Տրեզեգեին անծանոթ կնոջ հետ լուսանկարելու համար:
Դեպքը տեղի է ունեցել 2009-ին, երբ Կորոնան հետապնդում էր թուրինյան «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի ֆորվարդ Տրեզեգեին: Պապարացին ավելի քան 40 լուսանկար է արել, որում ֆուտբոլիստը անծանոթուհու հետ է, իսկ հետո սկսել է շանտաժի ենթարկել իր զոհին. հույս է ունեցել 25 հազար եվրո ստանալ լուսանկարները չհրապարակելու եւ ֆուտբոլիստի ընտանեկան անդորրը չխախտելու դիմաց. տեղեկացնում է Дни.ру-ն:
Սակայն գումարը վճարելու փոխարեն ֆուտբոլիստը դիմել էր ոստիկանություն: Հետաքննությունը տեւել է 4 տարի եւ ավարտվել Կորոնայի բանտարկությամբ: