|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր շվեյցարական Դավոսում աշխատանքն է սկսում ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը` 43-րդը: 2013 թվականի հավաքը նվիրված է «Դինամիզմի կայունությունը» թեմային:
Ֆորումին մասնակցում են ավելի քան 100 երկրից ժամանակ 2500 մասնակցիներ, այդ թվում` 50 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 1500 գիտնական, գործարարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մասնավորապես` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Լիագումար նիստերի ընթացքում քննարկվելու են ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը, համաշխարհային, տարածաշրջանային եւ բնագավառային փոփոխությունների խթանմանը, էներգետիկային վերաբերող հարցեր, նաեւ Չինաստանի, Լատինական Ամերիկայի, Ռուսաստանի եւ Արեւելյան Ասիայի տնտեսական զարգացումը:
Ֆորումն աշխատանքը կավարտի հունվարի 27-ին: