|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նոր մանրամասներ են հրապարակվել օրեր առաջ Փարիզում իրականացված`Քրդական բանվորական կուսակցության երեք կին անդամների սպանության գործի առնչությամբ: Կասկածյալի վերարկուի վրա փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սպանության ժամանակ օգտագործված հրացանի փամփուշտի հետքեր: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն` կասկածյալը կապեր է ունեցել ահաբեկչական ինչ-որ կազմակերպության հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հակասական տեղեկություններ են հրապարակվում կասկածյալի ազգության վերաբերյալ: Թուրքական լրատվամիջոցները, մատնանշելով նրա ծննդավայր Սըվազի նահանգը, նշում են, որ կասկածյալն ազգությամբ քուրդ է:
Գործի առնչությամբ նախապես ձերբակալվել էր երկու կասկածյալ: Երկրորդին ոստիկանությունն ազատ է արձակել: Դեռ այն ժամանակ նշվում էր, որ երկուսն էլ Թուրքիայի քաղաքացիներ են: Ֆրանսիական լրատվական որոշ աղբյուրներ էլ նշում են, որ կասկածյալը կարող է ազգությամբ քուրդ չլինել:
Քրդական լրատվամիջոցների, մասնավորապես` «Ֆիրաթի» հաղորդմամբ, ձերբակալվածը կարող է ՔԲԿ-ին ընդդիմադիր որեւէ խմբավորման անդամ լինել:
Հիշեցնենք, որ քուրդ կանանց, այդ թվում՝ Սաքինե Ջանսըզին, ով ՔԲԿ-ի համահիմնադիրներից էր, սպանել էին Փարիզում՝ կուսակցության տեղեկատվական կենտրոնում: