|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տիրասպոլի «Շերիֆի» հայ պաշտպան Արտյոմ Խաչատուրովը հրավիրվել է Մոլդովայի ազգային հավաքական, որը պատրաստվում է ընկերական հանդիպում անցկացնել Ղազախստանի հավաքականի հետ, հայտնում են մոլդովական ԶԼՄ-ները: Խաչատուրովը Մոլդովայի քաղաքացի է եւ այդ երկրի երիտասարդական հավաքականում հանդես գալու փորձ ունի:
2012թ. աշնանը նա ցանկություն հայտնեց ներկայացնել Հայաստանը, իսկ նոյեմբերին հրավեր ստացավ ՀՖՖ-ից՝ մասնակցելու Լիտվայի հետ ընկերական խաղին: Խաչատուրովի փաստաթղթերն այդ պահին պատրաստ չէին, ուստի խաղացողը չժամանեց Երեւան: Իսկ այժմ ակտիվացել են մոլդովացիները, քանի որ Խաչատուրովը Հայաստանի դրոշի ներքո որեւէ հանդիպում չի անցկացրել եւ դեռ իրավունք ունի ներկայացնելու Մոլդովան: Ներկայումս Խաչատուրովի գործը քննարկում է ՖԻՖԱ-ն, քանի որ խաղացողը ցանկություն է հայտնել փոխել ֆեդերացիան: