|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եթե Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մասին վերջնական որոշում լինի, ապա Հայաստանի ՀՕՊ ուժերը կապահովեն ՀՀ քաղաքացիական ինքնաթիռների անվտանգ թռիչքները դեպի այնտեղ եւ այնտեղից. լրագրողներին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերն այսօր ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն են: Ըստ Սեյրան Օհանյանի` Հայաստանի ռազմական դոկտրինը, համագործակցելով ԼՂՀ ՊԲ-ի հետ, ուղղված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովմանը, եւ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում զինված ուժերը կարող են լիարժեք լուծել իրենց առջեւ դրված մարտական խնդիրներն ու իրագործել առաջադրանքները:
Կարճ ամփոփելով 2012 տարին ԶՈւ-ի համար` նախարարը բնութագրեց այն «մարտական կարգապահության առումով՝ լիարժեք, 2011 թվականի արդյունքների պահպանման եւ հետագա զարգացման հիմքերի ստեղծման տարի»: