|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իրաքում ահաբեկչությունների նոր շարքի հետևանքով 11 մարդ զոհվել է, 40-ը`վիրավորվել. հայտնում է Росбалт-ը:
Երկու պայթյուն որոտացել է Իրաքի հյուսիսային Էդ Դուջեյլ քաղաքում, որտեղ երկու մեքենա է պայթեցվել: Այնտեղ զոհվել է 7, վիրավորվել` 25 մարդ:
Ահաբեկչության երկրորդ դեպքը տեղի է ունեցել հարավային Թերբելա քաղաքում: Այնտեղ պայթուցիկով մեքենան բախվել է շիաներ տեղափոխող ավտոբուսին, արդյունքում` 4 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել:
Հիշեցնենք, որ երեկ Իրաքում ևս մի պայթյուն էր տեղի ունեցել` պայթուցիկով մեքենան պայթել էր Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցչությունից ոչ հեռու. 17 մարդ զոհվել էր, տասնյակ մարդիկ` վիրավորվել: