|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկացի գրող, «Նավթային անեծքը` որպես ազգերի բարգավաճման բանաձև» գրքի հեղինակ Մայքլ Ռոսը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո տնտեսական հնարավոր հետևանքների վերաբերյալ. գրում է Contact.az-ը:
Ըստ գրողի` ադրբեջանական կառավարությունը նախագահական ընտրություններին ընդառաջ մեծ գումարներ է ծախսում, ինչը կարող է տնտեսական ճգնաժամի հագեցնել, որը կսրվի հատկապես հետընտրական շրջանում:
«Բանն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը խիստ կախված է նավթային եկամուտներից, որոնք կսկսեն նվազել` 2016թ. սկսած»,-ասել է Մայքլ Ռոսը և հավելել, որ շատ նավթային երկրների նման Ադրբեջանը նույնպես գաղտնի է պահում իր բյուջեն, ինչի արդյունքում Բիզնեսի ազատության սանդղակում ցածր է կանգնած անգամ աֆրիկյան երկրներից: