|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճապոնիան մեթանի հիդրատի (բնական գազի տարատեսակ) փորձնական արդյունահանում է սկսել. հայտնում է Росбалт-ը: «Տոկիո» հետախուզական նավը սկսել է Խաղաղ օվկիանոսի հատակի հորատանցման աշխատանքները` Հոնսյու կղզու ափամերձ շրջանում։
Մեթանի պաշարները, փորձագետների գնահատմամբ, կազմում են 1 տրիլիոն խմ։ Դա կարող է մոտ 10 տարի ապահովել Ճապոնիայի բնական գազի պահանջները:
Ընդհանուր առմամբ, ըստ մասնագետների կանխատեսումների, օվկիանոսի հատակի մեթանահիդրատի ողջ պաշարները կբավականացնեն մոտ 100 տարի։