Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր` ժամը 7:00-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր մեկնած Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, պարզել է, որ մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` մահացածը Մալաթիա- Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին է:
`
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ` նշանակվել են փորձաքննություններ: