|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ինքն է ստորագրել թաղապետի լիազորություններն իրեն փոխանցելու կարգադրությունը։
Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի:
Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները:
Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ:
Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:
