|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չինաստանը հրաժարվում է ընդունել Ճապոնիայի բողոքը Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների ջրային տարածք իր նավերի մտնելու կապակցությամբ: Այդ մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Դյաոյույդաո կղզիները եւ դրանց հարող կղզյակները Չինաստանի տարածքն են: Չինական նավերի գործունեությունը դրանց հարակից ջրային տարածքներում իրականացվում է օրենքի սահմաններում: Ճապոնական նավերն ու ինքնաթիռները բազմիցս ապօրինաբար մտել են կղզիախմբի ջրային եւ օդային տարածքները, եւ Չինաստանը ճապոնական կողմին հայտարարել է իր բողոքը` կոչ անելով դադարեցնել անօրինական գործողությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ էլ Ճապոնիայի ԱԳՆ-ն էր նմանատիպ տեքստով բողոք փոխանցել Չինաստանի դեսպանին: