|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունվարի 9-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվում է «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատավարությունը:
Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով անցյալ տարվա հունիսի 21-ին ձերբակալված Մամեդովը մեղադրվում է 3 հոդվածով` հայրենիքի դավաճանություն, ազգային եւ կրոնական պառակտման հրահրում, թմրանյութերի անօրինական պահում եւ տարածում: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա բանտարկություն:
Միջազգային իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններչը Մամեդովին ճանաչել են խղճի բանտարկյալ եւ բազմիցս պահանջել են ադրբեջանական իշխանություններից անհապաղ ազատ արձակել նրան:
Մամեդովին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա համացանցում տեղադրել է իր հեղինակած` հանրահայտ Ты кто такой, давай до свидания հոլովակը: