|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայում` Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռակկայի ճանապարհին, շուրջ երկու շաբաթ առաջ առեւանգված երեք հայերն ազատ են արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանք ողջ-առողջ վերադարձել են տուն: Ինչ վերաբերում է 2012թ.-ի հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առեւանգված հայերին, ապա նրանց վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան:
Ռեյիսյանը նաեւ տեղեկացրել է, որ Հալեպում, ընդհանուր առմամբ, տոն օրերին միջադեպեր տեղի չեն ունեցել, իրավիճակն ավելի հանգիստ է եղել: Տոնական տրամադրություն չի եղել որեւէ ընտանիքում, միայն տեղի է ունեցել եկեղեցական արարողություն: Հանդարտ իրավիճակը շարունակվում է նաեւ հունվարի 8-ին, թեեւ համացանց չկա, եւ հեռախոսակապն անկանոն է գործում, եղանակն անձրեւային է, էլեկտրականությունն օրվա ընթացքում մեկ-երկու ժամ է լինում, իսկ կեսօրից հետո քաղաքն ընկղմվում է ամայության եւ խավարի մեջ:
Թեպետ Հալեպում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ, մամուլի քարտուղարի խոսքով, լարված եւ անորոշ իրավիճակը շարունակվում է: Դրան զուգահեռ մարդիկ դրական փոփոխությունների հույս ունեն: Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: