|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մոտ 4 ամիս առաջ Լիբանանում առեւանգված էստոնացի զբոսաշրջիկներն ազատ են արձակվել: Այսօր առավոտյան այդ մասին տեղեկացրել է France Presse-ը` վկայակոչելով Լիբանանի ԱԳՆ աղբյուր:
«Ներկայումս նրանք գտնվում են Արսալ քաղաքում (Բեքաա հովիտ) եւ իրենց լավ են զգում»,- պատմել է աղբյուրը` հավելելով, որ 7 էստոնացին էլ մոտ ժամանակներս Բեյրութ կտեղափոխվեն:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Էստոնիայի 7 քաղաքացիները առեւանգվել էին մարտի 23-ին Արեւելյան Լիբանանի Զահլե քաղաքի մոտակայքից: Ավելի ուշ իրենց «Հանուն արաբական բարեփոխումների եւ վերածննդի շարժում» անվանող խմբավորումը փրկագին էր պահանջել նրանց համար: Ապրիլի 20-ին եւ մայիսի 20-ին ինտերնետում տեսանյութեր էին զետեղվել, որոնցում էստոնացիները խնդրում էին օգնել իրենց: Վերջին տեսագրությունը զետեղվել էր հուլիսի 8-ին: