|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի:
Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:
Թերթի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հաստատել է այս տեղեկությունը: Նա նաև ասել է, որ Հայրապետյանն ու այլ թեկնածուները դեռ ժամանակ ունեն` լրացնելու թերի փաստաթղթերը: