|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ահա եւ Սեւանա լճի նավերից մեկը, որը, ինչպես նշեց «փող հավաքողը», նախատեսված է 30 հոգու համար: Սակայն ինչպես երթուղայիններում, այնպես էլ այստեղ կարելի է խցկել շատ ավելի ուղեւորներ:
Մեկ ոչ ամբողջական պտույտը Սեւանա լճի ափով արժե 1000 դրամ: Խորհուրդ կտայինք նավ չնստել, քանի որ թաղման ծախսերն ավելի թանկ են:
Չնայած նավում փրկարար չկա` աշխատակիցները չեն էլ հետեւում, որ մարդիկ անվտանգության կանոնները չխախտեն: Նրանք մարդկանց չեն զգուշացնում, որ նավի երթեւեկության ընթացքում չի կարելի նստել սեղանին, իսկ մարդիկ անում էին դա` սոցիալական կայքերի համար էքսկլյուզիվ նկարներ ստանալու համար:
Ստացվում է` 1000 դրամ վճարում ես միայն նավ նստելու համար, իսկ իջնելու համար պետք է փառք տաս Աստծուն: