|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոլիվուդի ամենահայտնի մասնավոր դետեկտիվներից մեկը` Փոլ Հեբլը, հայտարարել է, որ հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնին սպանել են. հաղորդում է Lifenews-ը:
Նա պատրաստվում է ապացույցներ ներկայացնել առ այն, որ երգչուհին սպանվել է թմրադիլերների կողմից, որոնց պարտք է եղել 1,5 միլիոն դոլար:
«Նրա մարմնի վրայի հետքերն ապացուցում են, որ նա մինչև վերջին պահը պայքարել է ինչ-որ մեկի հետ իր կյանքի համար: Ես համոզված եմ, որ նրա մահը պատահական չի եղել»,- ասել է դետեկտիվը:
Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարին Ուիթնի Հյուսթոնին հյուրանոցային իր համարում մահացած էին գտել: Փորձաքննությամբ պարզվել էր, որ նա մահացել է թմրանյութերի չարաշահումից: