|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 26-ին` գիշերը ժամը 4-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում 22-ամյա պայմանագրային զինծառայող Սմբատ Մարգարյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով նա եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ` 22-ամյա Արման Դավթյանը եւ 23-ամյա Ռաֆիկ Շահբազյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից հայտնում են, որ զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը` բարվոք: Փաստի առթիվ կատարվում է քննություն: