|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 1-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Ուշի գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 8-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի AA084-B պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1996 թ. ծնված Մ. Մ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից այգին (150 մ):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին: