|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս տարվա հոկտեմբերին վերընտրված` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի երդման արարողությունը, որը տեղի էր ունենալու հունվարի 10-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով: Պատճառը Չավեսի առողջական վիճակն է. տեղեկացնում է РБК-ն:
Թեեւ այս մասին հայտնում են ԶԼՄ-ները, սակայն տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Միաժամանակ, քաղաքագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Չավեսի ապաքինումը վիրահատությունից հետո ձգձգվում է: Տեղական ընդդիմությունը չի հավատում պաշտոնական տեղեկություններին, թե Չավեսն իրեն արդեն լավ է զգում, նրանք հավատում են բժիշկներին, ովքեր համոզված են, որ նախագահը մինչեւ գարուն չի ձգի:
Վենեսուելական օրենսդրության համաձայն` եթե նախագահն սահմանված ժամկետում երդում չի տալիս, ընդդիմությունն իրավունք ունի 30-օրյա ժամկետում նոր ընտրություններ պահանջել: