|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եգիպտոսի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները որոշել են բողոքարկել սահմանադրական հանրաքվեի արդյունքները. հայտնում է France-Presse-ը:
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով` հանրաքվեն անցել է կոպիտ խախտումներով: Նրանք հանձնաժողովից պահանջել են հետաքննել խախտումները, որից հետո նոր միայն հրապարակել հանրաքվեի արդյունքները:
«Հանրաքվեն դեռ վերջը չէ»,- հայտարարել է ընդդիմադիրների ներկայացուցիչներից մեկը:
Հանրաքվելի երկրորդ փուլի արդյունքում եգիպտացիների մոտ 64 տոկոսը հավանություն էր տվել նոր Սահմանադրությանը, որը մեծացնում է երկրի նախագահի լիազորությունները: