|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հարսնաքարի» գործով դատական նիստին մեկ ժամ ուշացումով ներկայացան ամբաստանյալների պաշտպաններ Մարինե Թովմասյանն ու Արմեն Խաչատրյանը: Վերջինս դատարանին հայտնեց իր ուշանալու պատճառը, որն է`վերաքննիչ քրեական դատարանում մեկ այլ նիստին մասնակցելը: Այլ դատական նիստի էր նաև Մարինե Թովմասյանը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նախաշգուշացում, սակայն պաշտպաններն առարկեցին: Մարինե Թովմասյանը խնդրեց կրկին վերանայել` դատական նիստերը շաբաթական 3 անգամ անցկացնելու փոխարեն անցկացնել 2 անգամ, քանի որ ինքը «ի վիճակի չէ մեջտեղից կիսվել», իսկ հանրային պաշտպանի գրասենյակում պարապ մարդ չկա, որ իրեն փոխարինի: Նա միաժամանակ հայտնեց, որ «Հարսնաքարի» գործի պատճառով բազմիցս գերազանցել է իր մեքենայի արագությունը և վարչական տույժի է ենթարկվել 30 հազար դրամի չափով:
Դատավորը հանեց սակցիան: Այս պահին հարցաքննվում է տուժող Արկադի Աղաջանյանը: