|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Մամուլում շարունակում են արծարծվել «Բելաջիո» ռեստորանի մոտ Սաշիկ Սարգսյանի որդու և Էդվարդ Սուքիասյանի միջև ծագած կոնֆլիկտը: «Հրապարակ»-ը դիմել է Սուքիասյաններին՝ խնդրելով վերջապես արձագանքել այդ լուրերին և պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, քանի որ նշված միջադեպը շատ է շահարկվել:
«Սիլ կոնցեռնի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը թերթին փոխանցել է Սուքիասյանների պատասխանը. «Մենք շնորհակալ ենք մամուլից և հասարակությունից մեր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, բայց ծառայողական մեքենաների վարորդներից ծագած միջադեպը մենք չենք կարող շահարկել և չենք շահարկելու՝ հավատարիմ մնալով քաղաքացիական հասարակության սկզբունքներին»: