|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի տեղեկություններով` Եմենում անչափահաս երեխաները դատապարտվում են մահապատժի: Վերջին զոհին մահապատժի էին ենթարկել դեկտեմբերի 3-ին: Ըստ ՄԱԿ-ի` այս պարագայում էականը ոչ թե երեխաների կատարած հանցանքներն են, այլայն փաստը, որ նրանց մահապատժի են ենթարկում:
ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ջին Զերմաթենը հայտնում է, որ Եմենի կառավարությունը 2005 եւ 2009 թվականներին ընդունել է անչափահասներին մահապատժի ենթարկելու մասին օրինագիծը, որը լրջագույն վտանգ է ներկայացնում իրենից: «Մենք տեղեկություններ ենք ստացել, համաձայն որոնց` Եմենում 14 երեխա է մահապատժի ենթարկվել 2006-2010 թվականների ընթացքում: Մենք պարբերաբար կոչ ենք անում Եմենին դադարեցնել նման անօրինականությունը»,- ասել է նա:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի` ավելի քան 186 երեխա սպասում է իր մահվան ժամին: