|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, տեղյակ չէ մյուս եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդու`Խաչատուր Սուքիասյանի եղբոր հետ ունեցած վեճից: Այդ մասին Լեւոն Սարգսյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:
«Միջադեպի այդ ժամկետը, որ նշում է մամուլը, ես Հայաստանից բացակայել եմ այդ ժամանակ. նախագահի այցն էի պատրաստում Լիբանանում` ի պաշտոնե»,-նշեց Լեւոն Սարգսյանը:
Նա նշեց, որ միայն մամուլից է լսել նման միջադեպի մասին, այն էլ «թռուցիկ»: Տեղյակ էր միայն, որ եղբորորդին ավտովթարի է ենթարկվել, բայց վստահեցրեց, որ հիմա ամեն ինչ նորմալ է, առողջության հետ լուրջ խնդիր չկա:
Հարցին, թե` մամուլում նման լուրեր կարդալուց հետո չե՞ք խոսել Ձեր եղբորորդու հետ, ասաց` ոչ: