|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրամիության գագաթաժողովը հավանություն է տվել Եվրոպական բանկային միության ստեղծմանը: Աայդ մասին այսօր հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Բանկային միության ստեղծման առաջին քայլը կլինի մինչեւ 2014 թվականի գարուն ԵՄ միասնական վերահսկիչ մեխանիզմը գործի դնելը»,- ասել է նա` նշելով, որ այդ հարցով երեկ համաձայնության են եկել ԵՄ երկրների ֆինանսների նախարարները:
Ըստ Ռոմպույի` երկրորդ քայլը բանկերի վերակապիտալացման ուղիղ համակարգ ստեղծելն է, որը հնարավորությւն կտա խնդիրներ ունեցող բանկերի մասնակի կամ լրիվ սնանկություն դեպքում խուսափել «դոմինոյի էֆեկտից» ամբողջ եվրոպական ֆինանսական համակարգում:
Բանկային միության ստեղծումը Տնտեսական եւ մոնետար միության հետագա ամրապնդման կարեւորագույն փուլն է. այդպիսով` եվրոյի գոտու տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունը պաշտպանվում է ինքնիշխան երկրների տվյալ գործառույթների թուլացումից: