|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վերջին օրերին «ՀԺ»-ն պարբերաբար ահազանգեր է ստանում, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, և պատճառն այն է, որ մահճակալները քիչ են:
Ահազանգերի հետքերով թերթի թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին թերթի թղթակիցն ականատես է եղել Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է որևէ տրամաբանությունից ու մարդկայնությունից:
Մանկապարտեզներից երկուսի միջին և ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չկային: Խմբասենյակը զբաղեցնում էր ընդամենը շուրջ 20 քմ տարածք: Երեխաները խմբված էին իրենց սեղանների շուրջը: Նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեին: Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը: Հայաստանի Հանրապետության «ազատ քաղաքացին» ձևավորվում է մանկապարտեզից: