|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Աբովյան քաղաքում լուրեր են շրջանառվում, որ քաղաքի թվով 9 մանկապարտեզները դեկտեմբերի 25-ից անորոշ ժամանակով փակվել են, քանի որ քաղաքապետ Կարո Գուլոյանը չի ցանկանում գումար հատկացնել ջեռուցման համար:
Թե որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները, փորձեցինք պարզել Աբովյանի քաղաքապետի օգնական Մանուկ Հակոբյանից: Նա նշեց, որ Աբովյանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այն հաստատությունները, որտեղ երեխաներ են սովորում` մանկապարտեզներ, երաժշտական, շախմատի դպրոցներ եւ այլն, փակվել են քաղաքապետի կարգադրությամբ` հունվար ամսին բնորոշ գրիպի համաճարակը կանխելու նպատակով: «Հավաստիացնում եմ, որ դեկտեմբերի 25-ին փակված այդ հիմնարկները փետրվարի 1-ին կվերաբացվեն ու կշարունակեն կանոնավոր գործել: Ժողովրդի շրջանում տարածված բոլոր այն լուրերը, որ քաղաքապետը չի ցանկանում ջեռուցել այդ հիմնարկները, ես համարում եմ ստահոդ ու անհիմն»,- ԵՐԿԻՐ-ին ասաց Մանուկ Հակոբյանը: