|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 14-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կկայանա ՀՀ նախագահի մրցանակների հանձնման արարողությունը լավագույն մարզական համայնքին,բակին և քաղաքային համայնքին:
Տարեսկզբից ստուգատեսին մասնակցության հայտ են ներկայացրել լավագույն քաղաքային մարզական համայնքի համար՝ 9,լավագույն գյուղական մարզական համայնքի համար՝ 8 և լավագույն մարզական բակի համար՝ 9 մարզից մեկական համայնք և Երևան քաղաքից երեք վարչական շրջան (Ավան, Աջափնյակ, Շենգավիթ):
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծված հատուկ հանձնաժողովը, այցելել է հայտ ներկայացրած բոլոր համայնքները և կատարել ուսումնասիրություններ, որից հետո ընտրվել են հաղթողները և ներկայացվել ՀՀ նախագահի մրցանակի:
Միաժամանակ, միջոցառման ընթացքում կներկայացվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ընթացիք տարում, մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում կատարված աշխատանքները, ինչպես նաև կամփոփվեն Հայաստանում և Արցախում 2012թ. անցկացված մարզական փառատոնի արդյունքները և կկատարվի պարգևատրման արարողությունը: