|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2013 թվականի ոչ աշխատանքային օրերի ցանկն արդեն հայտնի է: Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 2013թ. ապրիլի 1-ը համրել ոչ աշխատանքային, իսկ դրա փոխարեն աշխատանքային օր դարձնել ապրիլի 13-ը, հուլիսի 8-ի փոխարեն աշխատանքային օր կլինի հուլիսի 13-ը, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերի փոխարեն` համապատասխանաբար 2013թ. օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:
Կառավարությունը այս տարի եւս հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ազգային տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերին` երկուշաբթի օրերը այցելել իրենց հարազատների շիրիմներին, իսկ դրանց փոխարեն աշխատել նշված շաբաթ օրերին: