|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիր է կնքել: Ըստ sovsport.ru-ի այն կնքվել է 4,5 տարվա ժամկետով: Հայ հարձակվողը նոր թիմում մարզումները կսկսի հունվարի 20-ից, երբ «Սպարտակը» կվերադառնա ձմեռային արձակուրդից: Առաջին հավաքը մոսկովյան ակումբը պլանավորում է անցկացնել Արաբական Էմիրություններում: