|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը Ռուսաստանի առաջնության 3-րդ փուլի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից հետո (1:1) նշել է, որ առաջին խաղակեսում իր թիմը լավ խաղ չցուցադրեց, սակայն երկրորդ խաղակեսում տղաները հավաքվեցին։
- Շատ գոհ եմ խաղից և հատկապես արդյունքից։ Առաջին խաղակեսում նախաձեռնողը հակառակորդն էր, սակայն մենք եզրակացություններ և հետևություններ արեցինք։ Գոլ խփելու մեկ հնարավորություն ունեցանք, որն էլ և իրականացրեցինք։ Ընդմիջումից հետո խաղը հավասար էր։
- Ինչքանո՞վ լուրջ է Յուրա Մովսիսյանի վնասվածքը, և ե՞րբ նա կկարողանա կրկին դաշտ դուրս գալ։
- Նա վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի կազմում Ռուսաստանի հետ հանդիպման ժամանակ։ Հուսով եմ հաջորդ հանդիպմանը Յուրան պատրարստ կլինի։