|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` ժամը 18.15-ին, Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար և դեպի Լոռու մարզի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով մնացել է մոտ 100 մեքենա:
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ճանապարհի մաքրման և ավտոմեքենաները խցանումից դուրս բերելու աշխատանքներում ներգրավվել են Լոռու մարզի «Սպիտակի ճանապարհ» ՓԲԸ-ի, Արագածոտնի «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի, մարզային ոստիկանության ուժերը և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.50-ի դրությամբ ճանապարհը բաց է. խցանման մեջ մեքենա չկա:
Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով մնացել են մոտ 20-30 մեքենաներ: Ժամը 20.40-ի դրությամբ ճանապարհը բացվել է: Ճանապարհի մաքրման աշխատանքներին մասնակցել է Ապարանի ՃՇՇ-ն: