Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Հայ-վրացական հարաբերությունները ջավախահայության խնդրի լուծման տեսանկյունից իրավիճակային են, երբ այս կամ այն որոշումը, հայտարարությունը կազմվում է` իրավիճակից ելնելով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը: Նման քաղաքականությամբ, ըստ նրա, ջավախահայության խնդիրների որեւէ նշանակալի լուծում մոտ ապագայում չի արձանագրվի:
Թաթոյանի կարծիքով` ամենակարեւոր խնդիրը հայեցակարգի բացակայությունն է: Նա համոզված է, որ խնդիրը պետք է լուծվի ոչ թե հայ-վրացական միջպետական հարաբերությունների շրջանակներում, այլ Հայաստանը պետք է օգնի Ջավախքի քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, որպեսզի վրացական իշխանությունները վերջիններիս հետ լուծեն խնդիրները:
«2008թ.-ի պատերազմից հետո Վրաստանն իր դիրքերը թուլացրել է, եւ նման պայմաններում Հայաստանի իշխանությունները կարող են ջավախահայության հարցերին ինչ-ինչ լուծումներ տալ»,- նշեց Թաթոյանը: