|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ոստիկանական ստորաբաժանումների ղեկավար ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման ժամանակ Վովա Գասպարյանը լարված մթնոլորտը փորձել է լիցքաթափել բավական յուրօրինակ ձեւով:
Երբ բոլորը ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում լուռ սպասելիս են եղել նոր պետին, Գասպարյանը ներս է մտել եւ ներկաներին ողջունել հետեւյալ կերպ. «Բարեւ ձեզ, միլիցա-պեպելնիցաներ», ինչից հետո սկսել է ծիծաղել:
Դահլիճում նախ խուճապային լռություն է տիրել, ինչից հետո արագ կողմնորոշվողները նույնպես սկսել են ծիծաղել, սրանց հետեւել են ուշ կողմնորոշվողները: