|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին, ով Վրաստանի ընտրություններին մասնակցելու համար կուսակցություն է ստեղծել, ծրագրում է համագործակցել ընդդիմադիր Դեմոկրատական շարժման առաջնորդ եւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ. հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Իմ եւ Բուրջանաձեի միջեւ եղած ամենամեծ հակասությունն այն է, որ նա մեծ տեղ է տալիս փողոցում անցկացվող ակցիաներին: Ես դեռ հարցեր ունեմ տիկին Նինոյին, բայց կարծում եմ, որ առկա հակասությունները մենք կկարողանանք լուծել, դիրքորոշումների առումով համաձայնության կգանք եւ անպայման կհամագործակցենք»,- ասել է Իվանաշվիլին:
Նա նշել է նաեւ, որ Բուրջանձեն կառավարությունում եւ խորհրդարանում աշխատելու մեծ փորձ ունի: