|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պռոշյանի կոնյակի գործարանն ավարտել է մթերման գործընթացը:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին ընկերության մամլո ծառայությունից, այս տարի ընկերությունը մթերել է 18.5 հազար տոննա խաղող եւ 6 000 տոննա այլ գյուղմթերք:
«Մթերման գործընթացն ընկերությունն ավարտել է առանց պարտքերի` կատարելով բոլոր ֆինանսական պարտավորությունները»,- հայտնեցին ընկերությունից` միաժամանակ հիշեցնելով, որ թեեւ գյուղատնտեսական տարին բարենպաստ չի եղել` ցրտահարություն, կարկուտ եւ այլն, այնուամենայնիվ, ընկերությունը մթերման գործընթացում աշխատել է 2000 գյուղացիական տնտեսությունների հետ:
Արտադրական ծավալների ավելացումը, ըստ ընկերության, պայմանավորված է ինչպես տեղական շուկայում ընկերության արտադրանքի նկատմամբ աճող մեծ պահանջարկով, այնպես էլ արտասահմանյան շուկայում հայկական կոնյակի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ:
«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք կատարում մեր գործը` հասկանալով, որ որոշակի առումով կոնյակի եւ գինու հետ արտահանում ենք նաեւ կոնյակի եւ գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող մշակույթ»,- ասում է ընկերության տնօրեն Արմեն Գասպարյանը: