|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ ժամը 17.04-ին, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեում` «Իջևանի գինու, կոնյակի գործարան» արտադրամասի տանիքում:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:42-ին: Այրվել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հումքի պահեստի տանիքը (մոտ 200 քմ):