|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությունը հաջորդ շաբաթ ծրագրում է հրապարակել նախկինում փակ համարվող տեղեկատվությունը Իրանի միջուկային ծրագրի մասին:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, տեղեկացնում է, որ զեկույցում, մասնավորապես, նշված է, որ Իրանը իրականացրել է միջուկային մարտագլխիկների համակարգչային մոդելավորում: Բացի այդ` ցուցադրվելու են արբանյակային լուսանկարներ` ենթադրաբար մեծ պողպատե կոնտեյների, որը նախատեսված է միջուկային զենքի պայթուցիկ նյութերի փորձարկումների համար:
Reuters գործակալության տվյալներով` լուսանկարված կոնտեյները գտնվում է Թեհրանի մոտակայքում` Պարչին ռազմական համալիրում:
Associated Press-ի անանուն աղբյուրները հայտարարել են, որ Ատոմային էներգետիկայի միջազգային կազմակերպությունը լուրջ կասկածներ ունի, որ Իրանի միջուկային ծրագիրն այնքան էլ խաղաղ չէ:
Իրանը պաշտոնապես չի արձագանքել գործակալության տեղեկատվությանը: