|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դորտմունդի պատկերասրահի հավաքարարը անվերականգնելի վնաս է հասցրել Գերմանիայի ամենահայտնի ժամանակակից քանդակագործներից մեկի ստեղծագործությանը. քանդակից ժրաջանորեն մաքրել-վերացրել է այն, ինչ համարել է տգեղ բիծ. տեղեկացնում է ВВС-ն:
1997 թվականին մահացած Մարտին Կիպենբերգի ստեղծագործությունը կոչվում է «Երբ կաթում է առաստաղից»: Քանդակագործը ստեղծել է փայտե ձողերով ամրոց, որի տակ տաշտակ է` ներկի բարակ շերտով, որն իբր չորացած անձրեւաջրի հետքն է: Հավաքարարը ենթադրել է, թե ներկը բիծ է, ու մանրակրկիտ փայլեցրել է տաշտակը:
Մասնագետներն ասում են, որ քանդակի նախնական տեսքն այլեւս անհնար է վերականգնել: