|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն այսօր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է միջադեպը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի` հայկական ազգանունով քաղաքացու հետ, որին չեն գրանցել Մոսկվա-Բաքու չվերթին. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
«Դեպքի կապակցությամբ առնվազն ափսոսանք է պետք հայտնել»,- ասել է նա:
Լուկաշեւիչը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այդ երկրների քաղաքացիների մուտքը խոչընդոտվում է Ղարաբաղյան հակամարտության, նաեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:
«Այդ կապակցությամբ խորհուրդ ենք տալիս քաղաքացիներին հաշվի առնել այդ հանգամանքը ուղեւորություններ ծրագրելիս»,- նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը` հավելելով, որ միջադեպը մեծ արձագանք գտել լրատվամիջոցներում:
Հոկտեմբերի վերջին ՌԴ քաղաքացի Սերգեյ Գյուրջյանին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում թույլ չեն տվել թռչել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռով հայկական ազգանունի պատճառով: