|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 2-ին` ժամը 07.40-ին, Դարպաս գյուղից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը` ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը գրպանի դանակով սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը` ժամը 23.30-ին, Դարպաս գյուղից Մարտուն Աբրահամյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին:
Նա կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: