|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ իսպանացի Ռաֆայել Նադալը չի մասնակցի նոյեմբերի 7-ին մեկնարկող Փարիզի «Մաստերս» կարգի BNP Paribas Masters-2011 մրցաշարին։ Այս մասին թենիսիստը գրել է Facebook-ի իր էջում։
«Բարև բոլորին։ Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ չեմ մասնակցի հաջորդ շաբաթ Փարիզում մեկնարկող մրցաշարին։ Դա շատ բարդ որոշում էր, սակայն դա անհրաժեշտ է։ Այժմ ես պետք է լավ պատրաստվեմ ոչ միայն մրցաշրջանի վերջին, նաև հաջորդ տարվան։ Հուսով եմ, որ կխաղամ Բերսիում հաջորդ տարի և վերջապես կհաղթեմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում»,- գրել է Նադալը։