|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դաղստանի Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբի խաղացող-մարզիչ Ռոբերտո Կառլոսը հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի սեփականատեր Սուլեյման Քերիմովը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի խաղացող Լեոնել Մեսսիի ծառայություններով:
«Քերիմովը երեք ֆուտբոլիստի անուն է հիշատակել` Նեյմար, Մեսսի և Էտո’Օ: Առայժմ մեզ հաջողվել է ձեռք բերել միայն Սամուել Էսո’Օ-ին: Նա մեր ընտրության տարբերակներից առաջինն էր: Սպասենք նոր պայմանագրերի»,- եզրափակել է Կառլոսը: