|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 18-ին Մինսկում` Բելառուսի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը հետաքրքրված է բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայով եւ ավտոբուսներով. գրում է infobaza.by-ը։
Տ. Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրում գյուղտեխնիկայի արդիականացում չի իրականացվել, եւ այս պատճառով էլ պետությունը շահագրգռված է նոր տեխնիկա մատակարարելու ծրագիր իրականացնել:
Երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մեկ այլ ուղղություն կարող է դառնալ Հայաստան բելառուսական ավտոբուսներ ներկրելն ու դրանք` որպես քաղաքային տրանսպորտ շահագործելը: