|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղ թաղամասից դեպի Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթները:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2, 4 և 8 տների հարակից տարածքում ակտիվացել է 30 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 0.5 մ խորությամբ սողանք: Ըստ նախնական տվյալների՝ սողանքի ակտիվացման պատճառը այդ տների կոյուղաջրերի հոսքն է. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը:
Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: