|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցը մնացել է անցյալում, այդ պատճառով նա պետք է իր տեղը գտնի նոր` Եվրասիական միությունում. համարում է ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը:
Նա հիշեցրել է, որ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինինն է: Միությանը անդամակցելու հրավերներ են ստացել Ուկրաինան, Ադրբեջանը, Ղազախստանը, Հայաստանը եւ այլ երկրներ:
«Կարծում եմ` Թուրքիան նույնպես պետք է այդ միության մասը դառնա»,- ասել քաղաքագետը:
Մարկովի կարծիքով` Եվրասիական միությունը «պետք է լինի թյուրք-սլավոնական եւ ուղղափառ-մահմեդական»: «Վլադիմիր Պուտինին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կապում են ոչ միայն գործընկերային հարաբերությունները, այլեւ անձնական բարեկամությունը, եւ այդ երկու` համաշխարհային մասշտաբի առաջնորդները կկարողանան ամրապնդել այդ միությունը: Կարծում եմ, որ Ռուսաստանը եւ Թուրքիան 21-րդ դարում պետք է գործեն համատեղ»,- հավելել է ռուս պատգամավորը: